Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Եվգենի Կիսինի երևանյան համերգը

Եվգենի Կիսինի երևանյան համերգը
02.04.2015 | 12:26

Այսօր` ժամը 19:30 -ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում տեղի կունենա անվանի դաշնակահար Եվգենի Կիսինի մենահամերգը:

Կհնչեն Բեթհովենի սոնատ թիվ 21-ը,
Պրոկոֆևի սոնատ թիվ 4-ը,
Շոպենի նոկտյուրները, ինչպես նաև մազուրկաները,
Լիստի Ռակոցի-մարշը:

Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
2015 թ. փառատոնի շրջանակներում բոլոր համերգները նվիրված են լինելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Դիտվել է՝ 803

Մեկնաբանություններ